Կանադական Քվեբեկ նահանգի նախկին վարչապետ Ժան Շարեն հայտարարել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից ու ընդհանրապես քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Շարեի խոսքով` այդ որոշումը կայացրել է իր ընտանիքի հետ` սեպտեմբերի 4-ին Քվեբեկում կայացած Ազգային ժողովի ընտրություններում պարտվելուց հետո:
Շարեն քաղաքականությամբ էր զբաղվում 28 տարի, վերջին 14 տարում ղեկավարել է Լիբերալ կուսակցությունը:
Առայժմ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան կուսակցության ղեկավարի պաշտոնում:
Ընտրություններում հաղթանակել էր Քվեբեկի Անջատողական կոսակցությունը, որը խորհրդարանում ստացել էր 125 տեղերից 54-ը:










































