Thursday, 25 06 2026
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Պատեպատ խփվելու փոխարեն

Հայաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորեցին բողոքի ակցիայով, որի մասնակիցները պահանջում էին, որ ՆԱՏՕ-ն գնահատական տա վերջին օրերին ծավալվող սաֆարովյան իրադարձություններին:

Բողոքի այս ակցիան ընդհանուր առմամբ կարելի է համարել Հայաստանում ծավալված և ակնհայտորեն պետական հովանավորություն վայելող այն անլուրջ հասարակական-քաղաքական ալիքի մի մասը, որին ականատես ենք լինում վերջին օրերին: Տպավորությունը ուղղակի այնպիսին է, որ Հայաստանն այս օրերին իրեն պարզապես պատեպատ է խփում` լուրջ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն:

Խնդիրն այն չէ, որ չի կարելի բողոքել ՆԱՏՕ-ի դեմ կամ չի կարելի պահանջներ ներկայացնել ՆԱՏՕ-ին` չնայած այս առումով շատ հետաքրքիր է, որ, օրինակ, երբ պահանջներ ներկայացնելու առիթներ են լինում Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի պարագայում, որոնք Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորներն են, այսպես ասած` Հայաստանի նույն «ազգային-հայրենասիրական» շրջանակները պապանձվում են և կարկամում` ոչինչ չասելով: Օրինակ` հենց նույն սաֆարովյան այս դեպքում ո՞վ է լսել որևէ լուրջ գնահատական կամ հստակ դիրքորոշում Հավաքական անվտանգության կազմակերության կողմից, որի անդամ է Հայաստանը, և որը իբր Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է: Ինչո՞ւ որևէ մեկը չի պահանջում ՀԱՊԿ-ց շատ ավելի հստակ գնահատականներ տալ կատարվածի վերաբերյալ, հատկապես, որ այստեղ ակնհայտորեն սպառնալիքներ են Հայաստանի ազգային անվտանգության ուղղությամբ:

Բայց խնդիրը այստեղ, իհարկե, բողոքները չեն, այլ կոնցեպտուալ մոտեցումները, որոնցով պետք է որ աչքի ընկնի Հայաստանի իշխանությունը, նաև Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը: Ակնհայտ է, որ եթե այս ամենի դրդապատճառները աշխարհաքաղաքական և քաղաքական չեն, միևնույն է՝ հետևանքները անխուսափելիորեն լինելու են այդպիսին: Հետևաբար Հայաստանը պետք է արձագանքի համարժեք կերպով, իսկ դա նշանակում է հարցերի համալիր դիտարկում թե արտաքին քաղաքական, թե ներքին քաղաքական ու սոցիալ- տնտեսական հարթություններում:

Սրա փոխարեն մենք ականատես ենք լինում ընդամենը աղմուկ-աղաղակի, ընդ որում` ապարդյուն, առայժմ առանց որևէ նշանակալի արդյունքի: Եվ այդ արդյունքը չի լինելու նաև առաջիկայում, քանի դեռ Հայաստանում չեն եղել համալիր քննարկումներ և Հայաստանի պոտենցիալի վերանայում, գույքագրում: Մինչև չփոխվի Հայաստանի որակը, չի փոխվի Հայաստանի գործողությունների արդյունավետությունն ինքնին: Այստեղ պատճառահետևանքային կապն ակնհայտ է, որովհետև աշխարհում Հայաստանի ապրիորի բարեկամներ կամ թշնամիներ չկան, կան նպաստավոր և աննպաստ իրավիճակներ, որտեղ գործողությունների արդյունավետությունը պայմանավորված է երկրի որակներով:

Ներկայումս ստեղծված իրավիճակում ուժեղ են թե Հայաստանի համար շահեկան գործոնները, թե վտանգավոր, ռիսկային պահերը, մարտահրավերները: Հայաստանը կամ պետք է օգտագործի շահեկան ուժը, կամ փորձի որևէ կերպ հարմարվել մարտահրավերների ուղղությանը և լեզու գտնել դրանց աղբյուրների հետ: Այն, թե ովքեր են աղբյուրները և որոնք են շահեկան ուղղությունները, այլ` առանձին խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք հաջորդիվ:

Նախ` որպես սկզիբ կամ որպես հերթական անգամ պարզ ճշմարտության արձանագրում` պետք է ընդամենը ամրագրենք, որ շանսերը օգտագործելու համար Հայաստանը պետք է փոխի իր ներքին որակները, իր քաղաքականության գործիքները, հենքերը` սկսած կադրային բազայից, մինչև տեխնոլոգիական զինանոցը: Դա կարող է բերել արդեն միջազգային լուրջ հնչեղության, իսկ աղաղակները հակառակը՝ մարելու են շատ ավելի լուրջ միջազգային աղմուկի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում