Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Կոպերֆիլդը գնել է Մարտին Լյութեր Քինգի հարցազրույցի ձայնագրությունը

Իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդը գնել է վերջերս հայտնաբերված Մարտին Լյութեր Քինգի՝ 1960 թ. տված հարցազրույցի ձայնագրությունը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Կոպերֆիլդը պատրաստվում է այդ ձայնագրությունը հանձնել Մեմֆիսի քաղաքացիական իրավունքների ազգային թանգարանին:

Կոպերֆիլդի խոսքերով՝ Քինգը ոգեշնչում էր մարդկանց իրենց երազանքին հասնելու, իսկ իլյուզիոնիստի արվեստը տանում է դեպի այդ երազանքը, ուստի ինքը չէր ցանկանա, որպեսզի այդ հարցազրույցը կորչի: «Ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ իմանան դրա մասին և շարունակեն տարածել Քինգի գաղափարները. չէ՞ որ ժամանակակից աշխարհում դրանք, ինչպես երբեք, կարևոր են»,- հայտարարել է իլյուզիոնիստը:

Քաղաքացիական իրավունքների ազգային թանգարանի նախագահ Բևերլի Ռոբինսոնը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է նման նվեր ստանալը: Նրա խոսքերով՝ աշխարհում շատ չեն այնպիսի թանգարանները, որոնք կկարողանային հպարտանալ Մարտին Լյութեր Քինգի ձայնագրությամբ:

Քինգի հարցազրույցի ձայնագրությունը պատահաբար հայտնաբերվել է Թեննեսի նահանգի բնակիչ Սթիվեն Թուլի կողմից: Վերջինիս խոսքերով՝ ինքը դա հայտնաբերել է ձեղնահարկում՝ հոր իրերը հավաքելիս: Թուլի խոսքերով՝ հայրը ցանկանում էր գիրք գրել Քինգի մասին:

Մարտին Լյութեր Քինգը համաշխարհային պատմության ամենահայտնի դեմքերից մեկն է, որը պայքարել է սևամորթների իրավունքների համար, ինչի համար արժանացել է Նոբելյան մրցանակի: 1968 թ. Քինգը սպանվել է Մեմֆիսում:

Քաղաքացիական իրավունքների ազգային թանգարանը գտնվում է Քինգի սպանության վայրի մոտակայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում