Friday, 19 06 2026
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն

Լույս է տեսել «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երևանից» հանդեսի երկրորդ համարը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի է ունեցել «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երևանից» եռամսյա պարբերականի երկրորդ համարի շնորհանդեսը, որին ներկա էին փորձագետ-վերլուծաբաններ, լրագրողներ և հասարակայնության ներկայացուցիչներ:

Շնորհանդեսը բացել և ներկաներին ողջունել է ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը:

Իր խոսքում ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երևանից» հանդեսի գլխավոր խմբագիր Մանվել Սարգսյանը նշել է, որ սույն թողարկումը գրեթե ամբողջությամբ նվիրված է ԱԺ 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին առնչվող կարևորագույն հանգրվանների ու անցքերի վերլուծությանը, ինչպես նաև հետընտրական Հայաստանի ներքաղաքական զարգացումների լուսաբանմանը: «Ի՞նչ նշանակություն ունեն, ընդհանրապես, ընտրությունները Հայաստանում, արդյո՞ք նոր իրավիճակ է ստեղծվել վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ի հայտ եկա՞ն արդյոք պայքարի նոր, արդյունավետ ձևեր: Այս և նմանօրինակ շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել մեր հանդեսի երկրորդ համարում»,- ասաց Սարգսյանը: Ըստ նրա, եթե երկրում չի գործում ազատ ընտրության մեխանիզմը, ապա կուսակցական գործունեությունը լիովին իմաստազրկվում է: Այս միտքն է նա զարգացրել համարում զետեղված իր հոդվածում:

Այնուհետև ելույթ են ունեցել պարբերականի 2-րդ համարի հոդվածագիրներից Արմինե Ղազարյանը, Զարուհի Հովհաննիսյանը և Լուսինե Պետրոսյանը` ներկայացնելով իրենց հետազոտությունների հանգուցային դրույթները: Որոշ հարցադրումներով հանդես եկան ու հավելյալ պարզաբանումներ ստացան Սահմանադրական դատարանի գլխավոր մասնագետ, իրավաբան Լիաննա Մկրտչյանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբան Էմմա Բեգիջանյանը, «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ իրավաբան Աշոտ Սարգսյանը, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության քաղաքական բաժնի վարիչ Աշոտ Մելյանը, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետ Վախթանգ Սիրադեղյանը և «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող Նանա Մարտիրոսյանը:

«Փոփոխվող աշխարհ»-ի հերթական թողարկումը բացվում է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հարցազրույցով, որտեղ, ի մասնավորի, դիտարկվում են արդյունավետ կերպով իշխանություն ձևավորելու կամ փոխելու` ՀՀ քաղաքացիների իրավունքի, մեզանում պատգամավորի ետկանչի մեխանիզմի, ինչպեսև հանրագրի (պետիցիայի) ինստիտուտի ներդրման և այլ հնարավորությունների հետ կապված հարցեր:

ԱԺ ընտրությունների հենքին լայնորեն արծարծվում են քաղաքական ուժերի ակնկալիքների, հետընտրական իրավիճակի մոդելավորման յուրահատկությունների ու ընտրությունների հոգեբանական նրբերանգների թեմաները: Կան կարևոր անդրադարձներ ՀՀ-ում քաղաքական պայքարի ձևերին և կուսակցական գործունեության տրամաբանությանը: Հատուկ բաժին է նվիրվում ԱԺ ընտրություններին աղերսվող փաստական նյութին` իրադարձությունների, տվյալների, դիտորդական արձագանքների և այլ գործընթացների ներկայացմանը:

Հիշեցնենք, որ ՌԱՀՀԿ-ի նոր հրատարակությունը նպատակ ունի տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների լույսով վերհանել այսօրվա ու վաղվա առանցքային խնդիրների, մարտահրավերների և հեռանկարների համայնապատկերը, առաջարկել թարմ գաղափարներ ու այլընտրանքային լուծումներ:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան և Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետևելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձևավորող և միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության և ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում