Ամփոփվել են ամռան ամենակարևոր իրադարձությունները «Շախտյոր»-ում որոշելու նպատակով անցկացված քվեարկության արդյունքները:
Հարցման արդյունքում պարզվել է, որ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանն առաջատար է: 594 հարցվողներից 400-ը «Շախտյոր»-ի գլխավոր իրադարձություն են համարում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի հաջող խաղը:
2012 թվականի ամռանը «Շախտյոր»-ի կարևորագույն իրադարձությունները`
1. Մխիթարյանի խաղը 400 ձայն
2. Գոլերի մեծ քանակը-62
3. ՈւՊԼ առաջատարությունը-43
4. Ուկրաինայի Սուպերգավաթի նվաճումը-24
5. 800 գոլի սահմանի հատումը` Լուչեսկուի գլխավորությամբ-20



































