2008թ. այս օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Գյուլի այցը առաջինն էր ինչպես անկախ Հայաստանի, այնպես էլ Հայկական ԽՍՀ պատմության մեջ: Թուրքիայի նախագահին ուղեկցում էր արտգործնախարար Ալի Բաբաջանը, ինչպես նաև պատվիրակության 130 անդամները: Երևանում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել:
Հրավերի համար առիթ է ծառայել Երևանում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը: Խաղի ավարտից հետո թուրք ղեկավարը հրավիրել էր Սերժ Սարգսյանին ներկա գտնվել 2009թ. հոկտեմբերի 14-ին Ստամբուլում կայանալիք երկու երկրների ֆուտբոլային ընտրանիների պատասխան խաղին:
Հանդիպման ընթացքում երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:









































