Պերուի նախագահ Օլյանտա Ումալան չորեքշաբթի հայտարարել է ապստամբ «Սենդերո լումինոսո» կազմակերպության առաջնորդներից մեկին` «Ընկեր Ուիլյամսին» ոչնչացնելու մասին: Այս մասին հաղորդում են պերուական լրատվամիջոցները:
Ումալայի խոսքերով` ապստամբը սպանվել է զինվորական և ոստիկանական ստորաբաժանումների հետ բախման հետևանքով Պերուի հարավային Այակուչո շրջանում:
Կոնկրետ տեղեկություններ, թե ինչպես է եղել «Ընկեր Ուիլյամսի» իրական անունը, չկան, սակայն եղած տեղեկությունների համաձայն՝ սպանվածը գրեթե 43 տարեկան է, որից 22 տարին նա անցկացրել է «Սենդերո լումինոսոյի» շարքերում:









































