Ծայրահեղական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից ղեկավարվող Գազայում Իսրայելի օդային ուժերի ավիահարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ:
Ինչպես հաղորդել է Իսրայելի ռազմական վարչությունը` հարվածները հասցվել են այն մարդկանց կողմից, որոնք ավելի վաղ հրթիռներ էին բաց թողել իսրայելական տարածք:
Պաղեստինյան բժիշկներն ու ականատեսները հաստատել են այս հաղորդագրությունները, ընդգծելով, որ երեքը սպանվել են Գազայի կենտրոնական հատվածում: Նրանց տեղեկությունների համաձայն`զոհվածները կապ չեն ունեցել ՀԱՄԱՍ խմբավորման հետ:
Իսրայելն իր հերթին ՀԱՄԱՍ-ին մեղադրում է Գազայի կողմից բոլոր հարձակումների համար: