Անգլիական «Սանդերլենդ»-ի նորեկ Ադամ Ջոնսոնը չի կարողանա օգնել իր ազգային հավաքականին՝ Անգլիային, Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Մոլդովայի ու Ուկրաինայի դեմ խաղերին: 25-ամյա խաղացողն ազդրի վնասվածք է ստացել: Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, Ջոնսոնը բուժզննում է անցել, որից հետո վերադարձել է ակումբ:
Հատկանշական է, որ Անգլիայի ազգային ընտրանին չի կարող ապավինել նաև Էնդի Քերոլին, որը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի վերջին խաղում:









































