Ֆրանսիայում` Վերին Սավոյա դեպարտամենտում, Անսի լճի մոտ, հայտնաբերվել է հինգ դիակ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես նշվում է` բոլոր զոհվածները գնդակահարված են եղել: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են մի ավտոմեքենա, որի մեջ երեք դիակ է եղել, ինչպես նաև հեծանվորդի մարմին, որը գտնվել է ավտոմեքենայի կողքին:
Հենց հեծանվորդի կողքին լուրջ վնասվածքներով աղջիկ է եղել:
Սկզբից հայտնում էին, ու վիրավոր աղջիկը մահացել է փրկարարների կողմից հայտնաբերվելուց քիչ անց, սակայն հետո դատախազությունը հերքել է այդ տվյալները` հայտարարելով, որ նա հիվանդանոցում է և ծայրահեղ ծանր վիճակում:
Սպանվածների մասին այլ տեղեկություններ չկան: Ոստիկանությունում միայն նշել են, որ ավտոմեքենան եղել է բրիտանական համարանիշերով:









































