Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային:
8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցեց Ռումինիայի ազգային թիմի հետ: Մրցավեճն ավարտվեց 3:1 հաշվով՝ մեր հավաքականի հաղթանակով:
Հայաստանի կանանց հավաքականը 8-րդ տուրից հետո զբաղեցնում է 10-րդ տեղը՝ վաստակելով 12 միավոր: Նույնքան միավոր ունեն ևս 5 հավաքականներ: 2-րդից 5-րդ տեղերում գտնվող թիմերն իրենց ակտիվում ունեն 13-ական, իսկ միանձնյա առաջատար Չինաստանի ընտրանին՝ 14 միավոր:






































