Ինչպես քիչ առաջ տեղեկացավ «Առաջին լրատվականը», Մարկո Պոլո սրճարանի շրջակայքից ոստիկանության աշխատակիցները` Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի տասը ներկայացուցիչների, ովքեր իրազեկում էին մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը:
Բերման ենթարկված երիտասարդներն են` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը, Սարգիս Գևորգյանը, Սարգիս Ղազարյանը, Արեգ Գևորգյանը, Սերգեյ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Հովհաննես Քիրամիջյանը և Գուրգեն Ասատրյանը:
Արդեն մեկ ժամ է, ինչ երիտասարդները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում: Այստեղ հավաքված են Հայ ազգային կոնգերսի ներկայացուցիչները, համակիրները: Մեր տեղեկություններով, երիտասարդները բռնության են ենթարկվել:
Մենք տեղեկացանք նաև, որ Լեոյի փողոցի մուտքը «պաշտպանող» ոստիկանները թույլ չեն տալիս ՀԱԿ համակիրներին մոտենալ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքին:









































