Անգլիական մամուլի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Ռայան Բերտրանդը համաձայնել է թիմի ղեկավարության կողմից առաջարկված նոր համաձայնագրի պայմաններին: Լոնդոնյան ակումբի 23-ամյա խաղացողը թիմի հետ ստորագրել է նոր՝ հնգամյա պայմանագիր:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 35.000 ֆունտ: Այս պայմանների համաձայն՝ Բերտրանդը թիմում կստանա կրկնակի ավելի գումար, քան նախորդ գործարքի ժամանակ էր:
Հատկանշական է, որ Բերտրանդն իր նորամուտը «Չելսի»-ի կազմում նշել է Մյունխենի «Բավարիա»-ի հետ խաղում, որը տեղի էր ունենում Չեմպիոնների լիգայի եզրափակչի շրջանակներում:






































