Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ումբերտո Էկոն Բեռլուսկոնիին համեմատել է Հիտլերի հետ

Հայտնի գրող Ումբերտո Էկոն հրապարակավ հայտարարել է, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նման է Հիտլերին: Նրա այս խոսքերը Իտալիայում մեծ սկանդալի առիթ են հանդիսացել:

Գտնվելով Երուսաղեմի հայտնի գրքի տոնավաճառին` Ումբերտոյին հարց են տվել մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին` խնդրելով համեմատել Իտալիայի վարչապետին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի և հրաժարական տված Հոսնի Մուբարաքի հետ: Էկոն ասել է, որ այդ համեմամտությունը նպատակահարմար չէ, և ավելի ճիշտ կլինի Բեռլուսկոնիին համեմատել Հիտլերի հետ:

«Մտավոր առումով համեմատություն կարելի էր անցկացնել Հիտլերի հետ. նա էլ իշխանության է եկել արդար ընտրությունների միջոցով: Բեռլուսկոնին դիկտատոր չէ, ինչպես Քադաֆին և Մուբարաքը, քանի որ նա հաղթել է ընտրություններում իտալացիների մեծամասնության աջակցությամբ: Իտալիայում նմանատիպ ռեժիմ չկա, ինչպես Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, և պետք չէ մոռանալ, որ էլեկտորատը պատրաստ է աջակցել Բեռլուսկոնիին: Դա բավական տխուր է, բայց դա այդպես է»,- նշել է նա:

Էկոյի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել Իտալիայում: Իտալիայի մշակույթի նախարարը, որը միաժամանակ համարվում է Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության համակարգող, Էկոյի հայտարարություններն անվանել է «մոլագարի զառանցանք»: «Վշտեցնում է այն, որ մշակույթի այնպիսի ներկայացուցիչ, ինչպիսին Ումբերտո Էկոն է, արել է որքան սադրիչ, նույնքան էլ վիրավորող համեմատություններ իտալացի ժողովրդի համար: Ընդ որում` դա որոշել է անել Երուսաղեմում»,- նշել է նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում