Աղոթքով, պետական դրոշի դուրս բերումով և հիմնի հնչեցմամբ է Շարլոտայում սկսվել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության 46-րդ համագումարը: Համագումարի նախագահ Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլյառիագոսը 6 հզ դելեգատների խլացնող ծափահարությունների ներքո հայտարարել է համագումարը բացված:
Համագումարի մասնակիցները պետք է ընտրեն երկրի նախագահի և փոխնախագահի թեկնածուներին նոյեմբերին կայանլիք նախագահական ընտրությունների համար, ինչպես նաև հաստատել քաղաքական ծրագիրը: Թեկնածուների անուններն ավելի վաղ հայտնի էին` ներկայիս նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը, որոնք պայքարում են երկրորդ ժամկետում վերընտրվելու համար:
Բացի այդ՝ համագումարը պետք է հաստատի կուսակցության քաղաքական ծրագիրը, որն արտահայտելու է դեմոկրատների մոտեցումները հիմնական ներքին և արտաքին քաղաքականությանը:











































