Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Գործարան կա, բայց ցեմենտ չկա. մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության ժամանակ օգտագործվելու է հարյուր հազարավոր տոննաներով ցեմենտ, որի գերակշիռ մասը, հավանաբար, դրսից է ներկրվելու: Ինչպես հայտնի է, մայրուղու շինարարությունը գնահատվել է շուրջ մեկուկես միլիարդ դոլար և կառուցվելու է վարկային միջոցների հաշվին, որը խոստացել է տրամադրել Ասիական զարգացման բանկը: Այս ծրագրով նախատեսվում է Հայաստան-Իրան սահմանից մինչև Հայաստան-Վրաստան սահմանը կառուցել ժամանակակից արագընթաց ճանապարհ: Մայրուղու Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին և Երևան-Արարատ հատվածների շինարարության համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Ս.Ա.» (Corsan Corviam Construction S.A.) ընկերությունը: Այս երեք հատվածների շինարարությունն իսպանական ընկերությունը խոստացել է իրականացնել 250 միլիոն դոլարով: Ծրագրի աոաջին հատվածը, որի շինարարությունը, պաշտոնական հայտարարությունների համաձայն, պետք է մեկնարկի այս ամսում, Երևան-Աշտարակ մայրուղին է լինելու:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպության» գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ Երևան-Աշտարակ մայրուղու շինարարության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 24 միլիոն դոլար: Մայրուղու այս հատվածի շինարարության ընթացքում բետոնի մակերեսը կազմելու 1207 հազար քառակուսի մետր: Թերթի տեղեկություններով, Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ընթացքում հիմնականում նախատեսվում է օգտագործել, այսպես կոչված, «500 մարկայի» ցեմենտ, որը Հայաստանի ցեմենտի երկու գործարաններից ոչ մեկն էլ չի արտադրում: Այս խնդրի հետ կապված մեր հարցին ի պատասխան` Արա Հովսեփյանն ասաց, որ ճանապարհաշինության հաստատված չափանիշներով` շինարարական կազմակերպությունը պետք է ապահովի «B30» դասի բետոն, որը ստանալու համար օգտագործվում Է«Շ500» մարկայի բետոն:

«Մենք պատվիրատուն ենք և ասում ենք, որ ճանապարհը կառուցեն այսինչ չափանիշներին համապատասխան: Տվյալ դեպքում ճանապարհի բետոնը պետք է լինի այնպիսին, որ բավարարի մեր նախանշած չափանիշներին: Կոնկրետ այդ ցեմենտն իրենք կգնեն այստեղից կամ ուրիշ տեղից` մենք չենք նշել մրցութային փաստաթղթերում, և իմաստ էլ չուներ նշել, որովհետև մեզ` որպես պատվիրատու որակն է հետաքրքրում, որպեսզի մեր պահանջած ճանապարհը կառուցվի»,- ասաց Հյուսիս-հարավ ԾԻԳ-ի ղեկավարը: Վերջինս, չհերքելով այն լուրերը, որ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության համար ցեմենտը դրսից է ներկրվելու, միաժամանակ խուսափեց խնդրի վերաբերյալ որոշակի պատասխան տալ:

«Հիմա թե շինարարը ոնց կորոշի բետոնի խնդիրը լուծել, ես չեմ կարող ասել: Ես իրենց ոչ կարող եմ ասել, որ անպայման ցեմենտը պետք է գնեն Հայաստանից և ոչ էլ կարող եմ ասել` պետք է դրսից ներմուծեն»,- ասաց Հովսեփյանը: Ավելին, ըստ նրա, եթե իրենց ԾԻԳ-ը որևէ կերպ միջամտի և շինանյութի ընտրության հարցում փորձի ուղղորդել իսպանական ընկերությանը, ապա դա կարող է միջազգային աղմուկի առիթ դառնալ: «Փաստաթղթերում ոչ մի տեղ ամրագրված չի, որ ցեմենտն իրենք այսինչ երկրից պետք է ձեռք բերեն: Մեր կողմից ցանկացած քայլ շինարարի հանդեպ` կդիտվի միջազգային նորմերի խախտում»,- ասաց Արա Հովսեփյանը:
Ըստ «ՀԺ»-ի` չնայած ձևական տեսանկյունից իսպանական ընկերությունն է որոշելու` ցեմենտը որտեղից գնի, բայց գործնականում այդ որոշումը կայացվել է ՀՀ կառավարության անուղղակի ուղղորդմամբ: Չմոռանանք, որ ՀՀ կառավարությունն է հայտարարել, որ ցանկանում է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհ կառուցվի և պատրաստ է վարկ վերցնել ու վճարել դրա դիմաց: Իհարկե, բացառված չէ, որ ի վերջո իսպանական ընկերության կառուցած ճանապարհը լինի հայկական չափանիշներով ու հայկական հումքով և մատուցվի իբրև միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհ, բայց դրա մասին մինչև իմանանք` ահագին ժամանակ կանցնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում