Հարուստ մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում կղզիներ, նավեր, առանձնատներ ձեռք բերելու համար: Ուտելիքի առումով նրանք ևս ընտրում են լավագույնը և ամենաթանկարժեքը: Business-style-ը ներկայացրել է luxury-ուտեսների ցուցակը:
Տեսնենք, թե ինչ ուտեստներից կարող է բաղկացած լինել հասարակ միլիարդատիրոջ ճաշը:
Որպես առաջնային ուտեստ նրան կարող են առաջարկել աշխարհի ամենաթանկարժեք ապուրը`Buddha Jumps Over the Wall Soup, որը մատուցվում է Kai Mayfair լոնդոնյան ռեստորանում: Ապուրի մի չափաբաժինն արժե 171 դոլար: Դրա բաղադրության մեջ մտնում է ծովային վարունգ , խոզի միս, չորացրած սունկ և այլն: Ընդ որում՝ ապուրը պետք է պատվիրել նախօրոք հինգ օր առաջ:
Քաղցը կօգնի հագեցնել նաև աշխարհի ամենթանկարժեք համբուրգերը, որը մատուցվում է Serendipity 3 նյույորքյան գլամուրային ռեստորանում 295 դոլար արժողությամբ:
Իսկ որպես աղանդեր կարելի է փորձել աշխարհի ամենաթանկարեք The Golden Phoenix Cupcake կեքսը, որը մատուցվում է Դուբայի Bloomsbury սրճարանում: 1000 դոլար արժողությամբ խմորեղենի մեջ մտնում է իտալական շոկոլադ, 23 կարատանոց ուտելի ոսկի, օրգանիկ ելակ և այլն:
Ճապոնական խոհանոցի սիրահարներին հավանաբար կուրախացնի 2034 դոլար արժողությամբ Sushi Del Oriente –ը:
Խմել սիրող հարուստները Դուբայի Burj Al Arab հյուրանոցում կարող են փորձել “27.321” կոկտեյլը` վճարելով 7438 դոլար: Կոկտեյլը մատուցվում է ոսկե բաժակով, դրա բաղադրության մեջ մտնում է 55-ամյա Maccalan վիսկի, մրգային բիթերներ և մարակուիի շաքարավազ:
18713 դոլար արժողությամբ պաղպաղակ կարելի է ճաշակել վերը նշված Serendipity 3 ռեստորանում: Պաղպաղակը պատրատված է կակաոյի 28 տարբեր տեսակից և զարդարված է 23 կարատանոց ուտելի ոսկով: Պաղպաղակը մատուցվում է ադամանդե քարերով զարդարված ոսկե շղթայի և գդալի հետ:














































