Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով զիջեց Չինաստանի հավաքականին և մնաց վաստակած 11 միավորով: Այժմ մեր ընտրանին լրացուցիչ ցուցանիշներով 4-րդ տեղում է: 11 միավոր ունեն ևս 8 հավաքականներ:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի հավաքականը (13 միավոր), որը պարտության մատնեց Ադրբեջանի ընտրանուն: Չինաստանի ազգային թիմը երկրորդն է` 13 միավորով: