Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Էդվարդ Նալբանդյանը որպես տուրիստ է աշխատում մեր ԱԳՆ-ում, ոչ թե որպես նախարար

Եվրոպայի հայկական միությունների ֆորումն աշխատանքներ է սկսում Ադրբեջան արտահանձնված Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու ուղղությամբ: Հարցի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, Դուք հայտարարություն տարածեցիք, դատապարտեցիք տեղի ունեցածը: Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում կատարել:

– Նախ ասեմ, որ հայկական սփյուռքը շատ հետաքրքրված է այս գործով: Ռամիլ Սաֆարովը ստացավ ցմահ ազատազրկման պատիժ` 30 տարի առանց ներման  իրավունքի, զուտ ի շնորհիվ այն աշխատանքի, որ մենք վարեցինք Հունգարիայում: Հայկական կազմակերպությունները և մասնավորապես մենք մեծ աշխատանք կատարեցինք: Եթե մենք այս գործին չխառնվեինք, այն ժամանակ Ռամիլ Սաֆարովն ազատվելու էր հենց դատարանի դահլիճից: Իսկ այսօր նրա արտահանձնումը տեղի ունեցավ, քանի որ Հայաստանի արտգործնախարարությունը՝ նախարարով հանդերձ, զբաղված են ամեն ինչով, բայց ոչ գործով: Ամբողջ ազգի առաջ Էդվարդ Նալբանդյանը ժամանակ էր վատնում աշխարհի տարբեր երկրներում որպես տուրիստ: Ես մի քանի անգամ արդեն հայտարարել եմ՝ այդ տղան որպես տուրիստ է աշխատում մեր նախարարությունում, ոչ թե որպես նախարար: Այն ժամանակ, երբ որ հայ պաշտոնյաները հանգստանում էին հանգստյան տներում և իրենց ժամանակը վատնում կազինոներում, Ադրբեջանը կատարեց իր սև աշխատանքը: Ադրբեջանը շատ լավ հաշվարկեց, որ Հայաստանի ղեկավարությունը հանգստի ռեժիմի մեջ է, և բացարձակապես ոչ մեկը չի հետևում, թե ինչ է կատարվում Բուդապեշտում: 2005թ. համանման վիճակ էր, երբ գլխավոր դատախազի այն ժամանակվա տեղակալ Գևորգ Դանիելյանը պաշտոնական այցով եղավ Բուդապեշտում, հետո հանդիպեց ինձ ու ասաց՝ եթե դու այս գործը չվերցնես քո ձեռքը, ես հայտարարում եմ՝ էդ տղային ազատելու են դատարանի դահլիճից: Ես հարցրի՝ բա՞ դեսպանը: Ասեց՝ գնա, տես, թե դեսպանը քանի՞ անգամ է եղել Բուդապեշտում, ոչ մի անգամ:

Ես Գևորգ Դանիելյանի ասելուց հետո մասնակցեցի առաջին դատական նիստին և սարսափահար եղա: Բուդապեշտի դատարանի դատական փորձաքննությունը այդ տղային մարդասպան էր ներկայացրել: Ադրբեջանցիները բողոքարկել էին, հետո նորից փորձաքննություն էին անցկացրել: Երկրորդ փորձաքննությունն ամբողջովին գնված էր և անմեղսունակ էր ճանաչում Սաֆարովին: Նիստերից մեկին մասնակցում էին ՀՀ այն ժամանակվա զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը և Փաստաբանների միության նախագահը: Երբ երեկոյան մենք զրուցում էինք, բոլորը միասին հայտարարեցին, որ հայկական կողմի փաստաբանությունը խայտառակություն է, և էս տղան ազատվելու է հենց դահլիճից:  Պետք չէ մոռանալ, որ հունգարացիներն այն մարդիկ են, որոնք իրենց հիանալի պահեցին դատավարության ընթացքում: Արդյունքում դատարանը ֆանտաստիկ որոշում կայացրեց, չնայած որ ադրբեջանցիները վարձել էին ամենաթանկ փաստաբաններից մեկին, ով պահանջում էր հենց դատարանի դալիճից ազատել Սաֆարովին և ճանաչել անմեղսունակ` ասելով, թե իբր հայերը այդ «խեղճ ադրբեջանցու խեղճ ընկերուհուն 16 տարեկան հասակում մորթել են հենց Ռամիլ Սաֆարովի աչքի առաջ և բռնաբարել: Խեղճ տղան գժվել է և այլ բան չէր կարող անել, քան արեց»: 2005թ. Ադրբեջանը Բուդապեշտում դեսպանատուն բացեց զուտ այս գործը վարելու համար: Իսկ հայ դեսպան Աշոտ Հովակիմյանը ընդամենը ձևի համար էր զբաղվում այս գործով: Ասում էր՝ էնքան գործ ունեմ, չորս երկրում դեսպան եմ, էս էլ պիտի ձեռի հետ անեմ: Արդյունքում` այս գործը մնաց յոթ սարերից այն կողմ, չհետևեցին: ԱԳՆ-ն ու արդարադատության նոր նախարարը խայտառակ ձևի աշխատեցին, և այս արդյունքն  ստացվեց:

Մենք փրկելու ենք այս գործը: Մենք անմիջապես մոբիլիզացրեցինք մեր իրավաբաններին: Ես զանգահարեցի Սլովակիայի վարչապետին, գերագույն դատարանի նախագահին, գլխավոր դատախազի տեղակալին և խորհրդակցեցի՝ ի՞նչ անել: Ինձ տվեցին հետևյալ խորհուրդը՝ հանկարծ չմիամտվեք և պետության վրա հույս չդնեք, ձեր պետությունն այլևս ոչ մի բան չի կարողանալու անել, ինչ որ անեք, դուք եք անելու: Ասացին՝ վարձեք բարձրագույն մակարդակի պրոֆեսիոնալ իրավաբաններ, փաստաբաններ, որոնք փորձ ունեն Ստրասբուրգի դատարանի հետ աշխատելու: Այնուհետև խորհուրդ տվեցին, որ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն անմիջապես դիմեն Ստրասբուրգի դատարան և պահանջեն կարճացված ռեժիմի դատավարություն: Իրենք ասացին՝ մենք բոլորս Եվրոպայում կհետևենք, որ գործընթացը լինի բացառիկ արդար, մենք կօգնենք: Ասացին, որ իրենց պետական ներկայացուցչություններին կհանձնարարեն, որ ամեն ինչ ընթանա արդար, գործը կվերցնեն կոնտրոլի տակ: Ստրասբուրգի դատարանը հարցը կլուծի ի օգուտ իրավահաջորդի, ու հետո կպահանջենք վերադարձնել էքստրադիցիայի ենթարկված այդ սրիկային:

– Ի՞նչ եք կարծում, դա իրո՞ք իրատեսական է հիմա, կհաջողվի՞ իրագործել:

– Ասացին՝ դա ամենակարճ ճանապարհն է, որ կարող ենք անել: Դա կարող եք անել մենք իրավահաջորդների հետ միասին: Եթե պետությունը փորձի դիմել Ստրասբուրգ, անհաջողության կմատնվի, քանի որ Սլովակիան նման մի անհաջող փորձ ունեցել է: Ինձ զգուշացրեցին, որ մաքսիմալ արագ դիմենք, ժամանակ չկորցնենք: Դրան կվերադարձնեն բանտ, եթե իհարկե ադրբեջանցիներն իրենց մոտ չխփեն և չասեն՝ սփյուռքահայերը խփեցին: Հիմա մենք դրանից ենք վախենում, որ ադրբեջանցիները Սաֆարովի սպանությունը կկազմակերպեն և կգցեն մեզ վրա: Իսկ այն, որ հայերն ասում են, թե իբր կխփեն Սաֆարովին, բարբաջանք է: Հայերից ոչ մեկը չի կարող նրան խփել, քանի որ ադրբեջանցիներն այնպես են նրան պահում, որ օձն իր պորտով, ղուշն իր թևով չի մտնի դրա տուն: Մենք հասնելու ենք նրան, որ արդար ու օրինական ճանապարհով նրան վերադարձնեն բանտ: Ինձ հետ հոկտեմբերի 5-ին Երևան է գալու Սլովակիայի գերագույն դատարանի նախագահը: Նա 2009թ. սեպտեմբերի 1-ին ընդունեց Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը: Երևանում բոլոր այս հարցերը նա կներկայացնի: Իսկ մինչ այդ մենք կշարունակենք մեր աշխատանքը և ավելի քան համոզված ենք՝ Սաֆարովին բանտ վերադարձնելու միակ ճանապարհը սա է: Մնացած բոլորը բարբաջանքներ են՝ նրան խփել-չխփել, Հաագայի դատարան տալ և այլն:

– Պարոն Գրիգորյան, այս անգամ էլ սփյուռքն ապացուցեց, որ ի զորու է շատ կարճ ժամանակահատվածում համախմբվել և բարձրաձայնել անարդարության մասին: Հայկական սփյուռքը կարծես թե դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարողը կամ մեր արտաքին քաղաքականությունում թույլ տրվող սխալները շտկողը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր ունի այսօր սփյուռքը Հայաստանի արտաքին քաղաքականության վարման գործում:

– Եթե արտաքին քաղաքական դաշտում չլիներ հայկական սփյուռքի լայնածավալ աշխատանքը, ապա ՀՀ ԱԳՆ-ն կունենար մեկ հարյուրերորդ էֆեկտը: Նույնը Սփյուռքի նախարարությանն է վերաբերում: ԱԳ նախարարը հիանալի տուրիստական ռեժիմ է իր համար ստեղծել. աշխարհի բոլոր երկրները նա որոշել է այցելել, ընդունվել բարձր մակարդակի վրա, վայելել 5, 6, 7 աստղանի հյուրանոցների կոմֆորտը և ուրիշ ոչ մի արդյունք չտալ: Երբ որ հարցնում ես՝ ի՞նչ  է անում Էդվարդ Նալբանդյանը, ասում են՝ այցելում է տարբեր երկրներ: Ուղղակի հիանալի աշխատանք է, միայն թե ինչո՞ւ է ժողովրդի փողերը ծախսում իր տուրիստական այցերի համար, անհասկանալի է: Փոխարենը բոլոր խոշոր քաղաքներում աշխատում են հայ դատի գրասենյակները, հայկական կազմակերպությունները, որոնք իրենց վրա են վերցրել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ թույլ տրված բոլոր սխալները հարթելու աշխատանքը՝ սկսած հայ-թուրքական արձանագրություններից, վերջացրած մյուս հարցերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում