Грузия Online-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Նորլանդը Վրաստան կժամանի վաղը: Պլանավորված է, որ վաղը նա իր հավատարմագրերը կներկայացնի ԱԳՆ:
Ռիչարդ Նորլանդը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում փոխարինելու է Ջոն Բասսին: Ամերիկյան Սենատը Նորլանդին այդ պաշտոնում հաստատել է այս տարվա մարտի 29-ին: Իսկ նորանշանակ դեսպանի երդման արարողությունն ԱՄՆ պետդեպարտամենտում տեղի է ունեցել հուլիսի 27-ին:









































