Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Երևանում բացվել են ԱԻՆ թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքը և պոլիկլինիկան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հայաստանի արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնական միջոցառումների շրջանակներում Երևանում բացվել են ԱԻՆ թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքը և պոլիկլինիկան: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Կառավարության ղեկավարը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ շրջել է հաստատություններով և ծանոթացել կատարված աշխատանքներին:
ԱԻՆ նորակառույց հրշեջ մասը սպասարկելու է Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները: ԱԻ նախարարությանը կից պոլիկլինիկայի նպատակը նախարարության անձնակազմի, փրկարար ծառայողների, նրանց ընտանիքների ու կենսաթոշակառուների բժշկական ապահովումն է:

Պոլիկլինիկայում կիրականացվի նաև փրկարար ծառայողների ռազմաբժշկական փորձաքննություն և ամենամյա բուժկանխարգելիչ հետազոտություն:
Աղետների ու ռազմական դրության ժամանակ ստացիոնար պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվի դաշտային հոսպիտալ՝ փրկարարներին ու տուժած բնակչությանը մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Այնուհետև վարչապետը ծանոթացել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի կառուցվածքին, առաքելությանը, տեխնիկական հնարավորություններին, որից հետո տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ:
ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ վարչապետը մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք: «Մեր ժողովուրդն ուշադրության կենտրոնում է պահում համակարգի աշխատանքները և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռևս մեր հիշողության մեջ թարմ են Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքներն ու տեղի ունեցած բազմաթիվ այլ արտակարգ իրավիճակներ: Հասկանալի է, որ մեր ժողովուրդն զգայուն է այս հարցում և խստապահանջ: Դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ համակարգի խնդիրները գտնվում են հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և պետությունը ջանքեր է գործադրում համակարգն արդիականացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ վերջին տարիների ընթացքում այս բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ, իսկ համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական: «Առաջին հերթին մեր ուշադրության կենտրոնում են գտնվում կանխարգելիչ բնույթ կրող միջոցառումները, բնակչությանը նոր գիտելիքների հաղորդումն ու համակարգում ժամանակակից տեխնիկայի ներդրումը: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանն այս բնագավառում իր պատրաստվածությամբ մոտենում է միջազգային լավագույն չափանիշներին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Արտակարգ իրավիճակների օրվա առթիվ, մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով են պարգևատրվել համակարգի մի խումբ աշխատակիցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում