Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, թե ինչպես է իր թիմը նախապատրաստվել 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ֆարերյան կղզիների և Ավստրիայի ընտրանիների հետ կայանալիք հանդիպումներին:
«Բոլորս ոգեշնչված ենք ընտրական փուլի մեկնարկից առաջ, սակայն դեռևս չենք մտածում, թե ինչ կլինի Բրազիլիայում: Այդ մասին կմտածենք հաջորդ տարի` ընտրական փուլի ավարտին: Առայժմ վաղ է մտածել եզրափակիչ շրջանի մասին»,- հայտարարել է մասնագետը:




































