Այսօր ժամը 17:40-ին Երևանից դեպի Հալեպ կթռչի «Սիրիական ավիաուղիներ» ընկերության օդանավը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ընկերության հայաստանյան գրասենյակից թռիչքը հետաձգելու կարգադրություն չի եղել և չի սպասվում:
Հիշեցնենք, որ Սիրիական ազատ բանակի առաջնորդները սպառնացել էին ոչնչացնել Հալեպի և Դամասկոսի օդային տարածքներում հայտնված բոլոր օդանավերը, և ավիաընկերություններին զգուշացրել էին երեքշաբթի օրվանից թռիչքներ չիրականացնել:











































