Ռուսաստանը հաստատել է, որ Կիպրոսին 5 մլրդ եվրոյի վարկ կհատկացնի. երկիրը ամռանը օգնություն էր խնդրել Եվրամիության իր գործընկերներից: Այս մասին տեղեկացնում է Politis կիպրական թերթը: Գումարը Ռուսաստանը Կիպրոսին կտրամադրի ԱՄՀ-ի հետ համաձայնեցնելով, գրում է թերթը` չնշելով տեղեկատվության աղբյուրը:
Ֆինանսների նախարար Վասոս Սիարլաին հրաժարվել է հաստատել այդ տեղեկությունը:
Reutrs-ի խնդրանքով մեկնաբանելով նորությունը` նախարարը պատասխանել է. «Ես տեղյակ չեմ ոչ մի իրադարձության մասին, որը կվերաբերեր ՌԴ-ից վարկի ստացման խնդրանքին»:
Ինչպես գրել էր «Վզգլյադը», Կիպրոսը հունիսին ֆինանսական օգնություն էր խնդրել իր երկու խոշորագույն բանկերին օժանդակելու համար, որոնք տուժել էին Հունաստանի պարտքերի հետևանքով: