ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի կարծիքով՝ այս տարվա ՏԻՄ ընտրությունները ոչ մի բանով չեն տարբերվելու նախորդ տարիների ընտրություններից. լինելու են ընտրակաշառք, քավոր-սանամեր հարաբերություններ, ահաբեկչություն:
«Ինձ այսօր Մարտունիից զանգեցին և ասացին, որ քաղաքապետն ինչ ուզում` անում է: Գյուղացիներին էժան պարարտանյութ են վաճառում` այն դեպքում, երբ գյուղացին այդ պարարտանյութի կարիքը չունի»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա:
Բանախոսն նշեց նաև, որ իրենք առաջադրել են 6 թեկնածու և հույս ունեն, որ վերջապես ժողովուրդը կհասկանա իր շահը և ճիշտ ընտրություն կկատարի: Եթե անգամ պարտվեն էլ, այն կընդունեն հպարտությամբ. «Պայքարի մեջ կա նաև պարտվելու ունակություն: Ոչ թե պարտվում եմ, որովհետև չեմ կարող հարց բարձրացնել, այլ պարտվում եմ, որովհետև կաշառք չեմ տալիս: Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը վերջապես կհասկանա, որ կաշառքի միջոցով հնարավոր չէ հասնել բարեկեցիկ կյանքի»:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին մասնակցելուն, Ռուբեն Թովմասյանն ասաց, որ իրենք դեռևս մտածում են, սակայն համոզված է, որ բացի իրենցից` ոչ ոք ժողովրդի համար ոչինչ չի անի:









































