Thursday, 25 06 2026
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ

ՏԻՄ ընտրությունները փորձ է արվում անցկացնել ԱԺ հակաժողովրդավարական ընտրությունների մեթոդներով. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը անգնահատելի է։ Ուժեղ, կազմակերպված պետականությունը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանության առավելագույն ապակենտրոնացում և կայացած ՏԻՄ համակարգ։ Դժբախտաբար, ստեղծվելուց մեկ և կես տասնամյակ հետո էլ տեղական ինքնակառավարումը մեզանում այդպիսին լինելուց շատ է հեռու։ Անցած ճանապարհը արժևորելու և ճիշտ հետևություններ անելու խնդիր ունենք։

Մինչդեռ այդ ինստիտուտը վերջնականապես հեղինակազրկելու ուղին է որդեգրվել։ Մենք միշտ այն համոզմանն ենք եղել, որ ՏԻՄ ընտրությունների անհարկի կուսակցականացումը տեղին չէ։ Մեր ժողովուրդը կարիք ունի իրապես ընտրված, հարգանք ու հեղինակություն վայելող, համայնքի խնդիրները լուծող ղեկավարների և ոչ թե քաղաք ու գյուղ «նայողների», իշխանության վերարտադրման համար ձայն ապահովողների։

Բնականաբար, լիարժեք ՏԻՄ համակարգ երբեք չի կայանա պարտադրված ընտրությունների միջոցով։ Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանը այս առումով հուսադրող չէ։ Ազգային ժողովի` բնույթով հակաժողովրդավարական ընտրություններից հետո այժմ էլ փորձ է արվում նույն մեթոդների գործադրմամբ ՏԻՄ ընտրություններ անցկացնել։ Կրկին գործի է դրվել յուրայիններին ամեն գնով աջակցող պետական-իշխանական ապարատի ողջ զինանոցը։ Թանձրացող թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտը, շիկացող կրքերը, ահաբեկումներն ու ճնշումները ի չիք են դարձնում քաղաքակիրթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Հայտարարվում է մեկ բան, արվում է ճիշտ հակառակը։

Երբեմն տեղական «հեղինակությունները» իրենց վրա պետական գործառույթներ են վերցնում ու մնում անպատիժ։ Դա հյուծում է մեր երկիրը, պառակտում հասարակությունը։ Թալինի, Ախթալայի, Կապանի, Գյումրիի օրինակները հուշում են, որ այդ երևույթները եզակի չեն և ընդհանրական դառնալու միտում ունեն։

Մենք հայտարարում ենք, որ նման գործընթացները ուղղակիորեն հարվածում են մեր պետականությանը, մեր քաղաքացիների մեջ սպանում են հավատը որակական փոփոխությունների հանդեպ: ՀՅԴ Գերագույն մարմինը դատապարտում է ՏԻՄ ընտրությունների հետ կապված ապօրինությունները, ճնշումները, ահաբեկման երևույթները և իշխանություններից պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել դրանք բացառելու և ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում