ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Անդրյուս Աժուբալիսը հայտարարել է, որ կազմակերպության հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսության պահպանումն է լարվածության հետագա աճից խուսափելու համար:
«Մենք աջակցում ենք հակամարտության կարգավորմանն ուղղված` Մինսկի խմբի համանախագահների քաղաքական քննարկումները և կոչ ենք անում կողմերին ու ԵԱՀԿ անդամ այլ պետություններին դիտարկել կողմերի միջև վստահության և մոնիթորինգային գործունեության ամրապնդումը». Աժուբալիսի խոսքերը փոխանցում է aze.az-ը:
Անդրադառնալով ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտություններին` ԵԱՀԿ գործող նախագահը կարծիք է հայտնել, որ դրանք սպառնալիք են ընդհանուր անվտանգությանն և իրենց նպատակն այդ հակամարտությունների կարգավորումների գործընթացներում առաջընթաց ապահովելն է: