Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի Օլիմպիադային:
6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի հակառակորդը Արգենտինայի ընտրանին է: Առաջինն ավարտվեց Էլինա Դանիելյան – Կարոլինա Լուխան պարտիան: Հայատանի կանանց հավաքականի առաջատարն իր պարտիան խաղաղությամբ ավարտեց՝ միավորը կիսելով 31-րդ քայլում:
Այսպիսով՝ Հայաստան – Արգենտինա մրցավեճում հաշիվը դարձավ 0.5:0.5:









































