Լոնդոնի «Ֆուլհեմ»-ի հարձակվող Դիմիտար Բերբատովը Սոֆիայում կայացած հատուկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի փոխել իր որոշումը և կավարտի կարիերան Բուլղարիայի ազգային հավաքականում:
Բուլղարիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը փորձում էր ազդել ֆուտբոլիստի կայացրած որոշման վրա, սակայն վերջինիս որոշումն անփոփոխ է մնացել; Ուստի` Բերբատովը չի մասնակցի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Իտալիայի և Հայաստնի ազգային հավաքականների հետ հանդիպումներին:
«Չեմ փոխել նախկինում կայացրած որոշումս: Երկու տարին երկար ժամկետ է. այդ ընթացքում ես փոխել եմ ապրելաձևս: Վստահ եմ, որ Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստները կարող են հաջողություններ գրանցել նաև առանց իմ օգնության»,-ասել է Բերբատովը:









































