Բելառուսում, Լատվիայում և Լիտվայում Ղրղըզստանի դեսպան Էրիկ Ասանալիևը հեռացվել է դեսպանի, ինչպես նաև ԱՊՀ Կանոնակարգային մարմիններում Ղրղըզստանի լիազոր ներկայացուցչի պաշտոններից: Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, նման հրահանգ է այսօր ստորագրել պետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը: Դեսպանի հեռացման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք. օգոստոսի 24-ին Ղրղըզստանի արտգործնախարարությունը Բիշքեկ էր կանչել Բելառուսում Ղրղըզստանի դեսպան Էրիկ Ասանալիևին՝ խորհրդակցության համար: Գերատեսչությունում նշում էին, որ այդ քայլի պատճառը եղել է Ղրղըզստանի իրավապահ մարմինների և Ինտերպոլի կողմից հետախուզվող Ժանիբեկ Բակիևի՝ Բելառուսի տարածք մուտք գործելու կապակցությամբ Ղրղըզստանի բողոքի նոտան և ԱԳՆ հայտարարությունը:









































