Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի դեմ բողոքի արշավ է սկսվել նաև երևանյան շենքերի մուտքերում և վերելակներում: Երևանում և արտասահմանյան երկրների հայ համայնքներում կազմակերպվող բողոքի ակցիաներին զուգահեռ` երևանյան շենքերի վերելակներում և մուտքերում կարելի է տեսնել Ռամիլ Սաֆարովի որսի սեզոնի մեկնարկն իրազեկող պաստառներ:
Ամենայն հավանականությամբ, Open season for Safarov hunting վերտառությամբ պաստառներով քաղաքացիներն իրենց զայրույթն ու ցավն են արտահայտում, որ հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովն ազատության մեջ է:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին հանձնեց ութ տարի առաջ Հունգարիայում հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Անմիջապես Բաքվում նրան ներում շնորհվեց, իսկ շաբաթ օրը տրվեց մայորի կոչում:









































