Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ վրացի զինվորականները փուլ առ փուլ լքում են Աֆղանստանը: Թերթի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր Աֆղանստանից ժամանում են վրացի զինվորականներով լի ինքնաթիռներ:
Պաշտոնապես հաստատված չէ վրացի զինվորականների դուրս բերումն Աֆղանստանից, սակայն իշխանություններին մոտ կանգնած աղբյուրներն իրենց մասնավոր զրույցներում նշում են այդ մասին: Վրաստանի ՊՆ-ը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե այս տարի Վրաստանը պետք է 750 զինծառայողով ավելացնի Աֆղանստանում գտնվող իր զինվորական կոնտինգենտը՝ այն հասցնելով 1675-ի: Դրանով իսկ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում դառնալու էր Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտ ունեցող երկիրը:









































