Կախեթիայի տեղեկատվական կենտրոնը կիրակի օրը հրապարակել է օրերս վրաց ուժայինների կողմից Ռուսաստանի հետ սահմանի մոտ ոչնչացված 11 գրոհայիններից երեքի լուսանկարը, հաղորդում է ВЗГЛЯД թերթի` Թբիլիսիում գտնվող թղթակիցը:
Բերվում են նրանց անունները` Ասլան Մարգոշվիլի, Բախաուդի Ալդամով, Բախաուդի Բագակաշվիլի:
Վրաստանի ՆԳՆ-ն ավելի վաղ պնդում էր, որ բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք հատել են ռուս-վրացական սահմանը, և նրանց անվանում էին «դիվերսանտ»: Ռուսաստանը, իր հերթին, պաշտոնապես հերքել էր այդ վարկածը:







































