Monday, 13 05 2024
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով

Երբ կլինի հասարակական պարտադրանք, ՀԱԿ-ը կգնա կոնկրետ գործողությունների

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ներքին գործերի նախկին նախարար, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանրային հանձնախմբի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը


– Պարոն Աբրահամյան, մարտի 1-ից արդեն երեք տարի է անցել: «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովը, փաստորեն, չլուծեց 10 սպանությունների բացահայտման խնդիրը: Այսօր հետադարձ հայացքով գնահատենք` ի՞նչ տեղի ունեցավ Մարտի 1-ին եւ ինչի՞ հետեւանքով:


– Ցավոք, մարտի 1-ի դեպքերը զուտ այդ ժամանակահատվածի իշխանությունների գործողությունների հետեւանք էին, որովհետեւ, վերջին հաշվով, մենք ապրեցինք նախընտրական պրոցես, ընտրական խայտառակ գործընթաց, որի հետեւանքով եղավ մարտի 1-ը: Ցավոք, հաճախ որոշ քաղաքական վերլուծաբաններ իշխանությունների դրդմամբ կանգ են առնում միայն մարտի 1-ի վրա, սակայն նորից շեշտեմ` թեեւ մարտի 1-ը արտառոց օր, ողբերգական օր էր Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում, սակայն դա միայն հետեւանք էր: Հիմնական պատճառը այլանդակ կերպով կեղծված նախագահական ընտրություններն էին: Ի սկզբանե մեզ համար հասկանալի էր, որովհետեւ արագ կողմնորոշվեցինք` ստեղծեցինք մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանրային հանձնախումբ, որը մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հետ զուգահեռ ուսումնասիրում էր մարտի 1-2-ի դեպքերը: Ընդ որում` բացարձակապես չունենալով ո՛չ իրավական, ո՛չ նյութական, ո՛չ իշխանական պաշտոնական աղբյուրներից մեզ հասանելի գոնե որոշակի ինֆորմացիա, այնուամենայնիվ կարճ ժամանակահատվածում պարզ դարձավ, որ ԱԺ հանձնաժողովը ստեղծվել էր հանրային ճնշման, միջազգային հանրութան ճնշման տակ` Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ նրանց վերաբերմունքը մեղմելու նպատակով, եւ ըստ էության դա հասարակական ուշադրությունը շեղելուն եւ իշխանությունների կողմից սեփական ժողովրդի նկատմամբ կատարված բացահայտ հանցագործությունը կոծկելուն ծառայեց: Ուստի այդ պատճառով էլ որեւէ արդյունք չարձանագրվեց: Հանցագործություններն այնքան բացահայտ ու ցինիկ էին, այսինքն` անպատժելիության սինդրոմը այնքան հստակ էր դրված նրանց գործողությունների հիմքում, որ նրանք թքած ունեին հասարակական կարծիքի եւ միջազգային հանրության տեսակետի վրա: Որքան էլ վարպետորեն փորձեցին կոծկել կատարված հանցագործությունները` չկարողացան, ընդհակառակը` մարտի 1-ի առնչությամբ մեր մի քանի հայտարարությունների, գնահատականների արդյունքում հանրության համար մարտի 1-ի ողջ ողբերգությունը հասանելի դարձավ:


– Պարոն Աբրահամյան, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանրային հանձնախմբի համակարգողն էիք. այդքան փաստերի առկայության պայմաններում, այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ միջազգային հանրությունը արժանի կերպով չարձագանքեց եւ հետեւողական չեղավ կատարվածի բացահայտման հարցում:


– Դա պայմանավորված էր խոցելի իշխանություն ունենալու հանգամանքով ընդամենը: Ավելին ասեմ` իմանալով եվրոպական կառույցների հնարավորությունները Հայաստանում եւ հատկապես ԱՄՆ դեսպանատան հնարավորությունները Հայաստանում` փաստ է, որ նրանց համար ոչ մի գաղտնիք չկար, նրանք երեւի ավելի շատ տեղեկատվության էին տիրապետում, քան մենք: Մեզ համար որոշակի ժամանակում արդեն իսկ պարզ էր, որ նրանք կատարվածի մասին ամբողջական ինֆորմացիա ունեն, բայց նրանց պետք է խոցելի, արտաքին ուժերից վախեցող, սեփական ժողովրդից վախեցող իշխանություն, որի հետ կարող են ինչպես ուզեն` վարվել, եւ այդ նպատակին հասան: Ես չգիտեմ դա ինչպես է կոչվում` երեսպաշտությո՞ւն, երկակի քաղաքականությո՞ւն, թե՞ ինչ… Պատկերացնո՞ւմ եք` Բելառուսի իշխանությունների նկատմամբ նման սանկցիաներ կիրառվեցին այն դեպքում, երբ Բելառուսի իշխանությունները մեր ընտրությունների համեմատությամբ ընդամենը պիոներական ճամբար էին: Հետեւություններն արդեն թողնում եմ ձեզ:


– Արաբական աշխարհում կատարվող իրադարձությունների եւ մարտի 1-ի հետ կարո՞ղ ենք զուգահեռներ տանել, կա՞ն նմանություններ ու տարբերություններ: Օրինակ` Եգիպտոսն էլ բանակ ուներ, որը չգնաց ժողովրդի դեմ…


– Խորքային համեմատություն անցկացնելուց զերծ կմնամ, որովհետեւ այդ գործընթացները լրջորեն պետք է ուսումնասիրվեն, բայց ընդհանուր գնահատական տամ` մեզ մոտ զուտ քաղաքական գործընթացների հետեւանք էր մարտի 1-ը, իսկ նրանց մոտ` սոցիալական բունտերի, թեեւ համոզված եմ, որ մեզ մոտ սոցիալական առումով ավելի շահեկան վիճակ չէ: Արաբական երկրներում ինքնաբուխ սկսվեց, բայց ի տարբերություն մեզ մոտ տեղի ունեցած գործընթացների, որոնք բացարձակապես ոչ մի օժանդակություն չստացան դրսից` նույնիսկ ԶԼՄ-ներով լուսաբանման առումով, որը որոշակի հոգեբանական ազդակներ է հասարակության համար, այնտեղ Արեւմուտքը բացահայտ պաշտպանեց այդ գործընթացները:


Ինչ վերաբերում է այդ գործընթացներում բանակի ներգրավմանը, ապա թողնելով Եգիպտոսը, Թունիսը` Լիբիային անդրադառնանք: Ի՞նչ եք կարծում` ինչո՞վ էր տարբերվում այն ժամանակվա իշխանությունը Քադաֆիից, ով սեփական ժողովրդին ինքնաթիռներով է ռմբակոծում, իսկ մեր փոքրիկ պետության դեպքում դիմահար կրակոցներով` ինքնաձիգներով եւ գնդացիրներով սեփական ժողովրդին էին կրակում… Իշխանությունը ատամներով պահելու տեսանկյունից ես Քադաֆիի ու Քոչարյանի միջեւ բացարձակապես ոչ մի տարբերություն չեմ տեսնում:


– Պարոն Աբրահամյան, փետրվարի 18-ի հանրահավաքը ցույց տվեց, որ հասարակությունը պատրաստ է պայքարի` Հայ ազգային կոնգրեսին է համարում այն ուժը, որը պետք է առաջնորդի իրեն: Կոնգրեսը ինչպե՞ս պետք է պատասխանի այս տրամադրություններին, այս առումով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը կարո՞ղ է ոչ հերթական լինել:


– Հաճախ ենք լսել քննադատություն ՀԱԿ-ի ուղղությամբ, թե պրոցեսները արհեստականորեն կասեցնում է եւ այլն, բայց ես մի առիթով ասել եմ, կրկնեմ` ՀԱԿ-ը այն ռեալ քաղաքական ուժն է, որի ձեռքին երկրի զարկերակն է` հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ: Երբ կլինի հասարակական պարտադրանք, ՀԱԿ-ի ղեկավարությունը, համոզված եմ, կգնա կոնկրետ գործողությունների` իշխանություններին պարտադրելու արտահերթ նախագահական եւ հետո` խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ այս երկրում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել ընտրությունների ժամանակ` ընտրությունների միջոցով էլ այս երկիրը պետք է իր բնականոն հունին վերադառնա: Ես կուզենայի մի փոքր պարզաբանել` երբ մենք շատ ենք շեշտում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, սա ոչ թե առիթ է մեզ` իշխանության գալու համար, այլ` առիթ է իշխանությունների համար, քայլ է` երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, երկիրը պետք է թայմ-աութ վերցնի, այսինքն` ավելի շատ դա իրենց է ձեռնտու, եթե քիչ թե շատ մտահոգ են այս երկրի ճակատագրով, քանի որ երբեւիցե Հայաստանն այսպիսի ծանր կացության մեջ չի եղել: Վերաիմաստավորելով մեր քայլերը, ուժերը համախմբելու, այս երկփեղկված հասարակությանը խմբավորելու եւ արտաքին մարտահրավերներին դիմանալու համար` արտահերթ նախագահական ընտրություններն առաջին հերթին իշխանություններին են պետք, հետո` մեզ:


– ՀԱԿ-ին, բացի իշխանություններից, քննադատում են ընդդիմադիր ուժերը, օրինակ` «Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ, Տիգրան Կարապետյանը… Հերթական ընտրություններից առաջ վստահաբար իշխանությունները կստեղծեն կեղծ ընդդիմադիրներ, որոնց քննադատության հիմնական թիրախը կլինի ոչ թե իշխանությունը, այլ ՀԱԿ-ը: Այս պայմաններում ՀԱԿ-ը հաջողության ինչպե՞ս պետք է հասնի:


– Երբ ընդդիմության այս կամ այն թեւը` «իրական», «շինծու», «կեղծ»` չգիտեմ, այս պիտակները իմը չեն, բայց ուզում եմ ասել, որ ընդդիմությունը թող իրեն չհոգնեցնի` մեկը մյուսի դեմքը բացահայտելու առումով, որովհետեւ մեր իշխանությունները «գովելի» են այս առումով` նրանք որոշակի ժամանակի ընթացքում այդ ընդդիմադիրների գնահատականը տալիս են: Հիմա շեշտեմ` «դավաճանը» դարձավ երկրի անվտանգության պատասխանատուն, «իդիոտը» դարձավ նախագահ, «դատարկ դհոլը» կախվեց ժանգոտ մեխին, բոլորը «հաճախորդի» կարգավիճակ ստացան, պիտանելիության ցուցակը ստացան, գնացուցակը կազմվեց, հերթագրումը կատարվեց, եւ ոչ մի հրմշտոց չկա` համենայնդեպս նախագահական ընտրություններից հետո քաղաքական անդորր է…


– Նկատի ունեք` Արթուր Բաղդասարյանի՞ն, Վազգեն Մանուկյանի՞ն եւ Արտաշես Գեղամյանի՞ն…


– Ես չգիտեմ… Եթե բարոյական առումով ինձանից դատարանի միջոցով վնասի փոխհատուցում պահանջեն` այդ բոլոր խոսքերը իմը չեն, բոլոր գնահատականները իշխանություններինն են: Այնպես որ, իշխանությունները` ի պատիվ իրենց, բոլորի դեմքը պատռելու են: Հետեւաբար` ընդդիմությունը թող ամեն մեկն իր գործն անի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում