Մարիա Շարապովան US Open-ի երրորդ փուլում հաղթանակ տանելուց հետո հաստատեց, որ ինքն ու Վույաչիչը բաժանվել են, սակայն ոչ թե հիմա, այլ մոտ երեք ամիս առաջ:
«Ես ու Սաշան բաժանվել ենք մոտ երեք ամիս առաջ: Սպասում էի, որ ինձ այդ մասին կհարցնեն, սակայն մինչ այժմ չեմ ստացել նման հարցադրում: Այդ որոշումը երկուսիս համար էլ հեշտ չէր: Լավ հարաբերություններ ունեինք միմյանց հետ, սակայն Սաշայի՝ Թուրքիա գնալուց հետո մենք գրեթե չէինք տեսնվում: Նա այլևս չէր կարողանում ներկա լինել իմ հանդիպումներին, քանի որ Թուրքիայում է խաղում, մոտ տասը ամսով նա այնտեղ է: Երբ Սաշան տանն անգամ չի լինում, դժվար է դրանից հետո, այդ պայմաններում հնարավոր չէ: Բաժանվեցինք՝ պահելով գեղեցիկ ու ջերմ հարաբերություններ: Համատեղ կյանքի ընթացքը շատ հաճելի ու հետաքրքիր էր մեզ համար»,- ասել է Շարապովան:







































