Իսպանացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աթլետիկո»-ի կիսապաշտպան Մարիո Սուարեսը նշել է իր խաղընկեր Ռադամել Ֆալկաոյի անձնվեր խաղը` Լոնդոնի «Չոլսի»-ի հետ Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպմանը:
Կոլումբիացի ռմբարկուն հեթ-տրիկ է հեղինակել, իսկ նրա թիմը խոշոր` 4:1 հաշվով առավելության է հասել լոնդոնյան ակումբի նկատմամբ:
«Ֆալկաոն միշտ բարձունքի վրա է: Նա աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է: Իսկ «Աթլետիկո»-ի համար մեծ պատիվ է նման ֆուտբոլիստ ունենալ իր շարքերում:
Մեր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խաղից առաջ ասաց, որ եզրափակիչ հանդիպումներում չեն խաղում, եզրափակիչներում հաղթում են: Նրա խոսքերը մղեցին մեզ դեպի հաղթանակ»,- հայտարարել է Սուարեսը:







































