Բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը խրվել է դատական քաշքշուկների մեջ: Նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծության գործը դեռ չավարտած, նրա դեմ դատական հայց է ներկայացրել նրա նախկին ընկերուհի Քայլա Գոլդբերգը: Վերջինս նրան մեղադրում է իրեն հերպեսով վարակելու մեջ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Համֆրիսը 100 տոկոսով վստահ է, որ ինքը Քայլային վեներական հիվանդություն չի փոխանցել: Ըստ Գոլդբերգի վկայության՝ իրենք միասին գիշեր են անցկացրել երկու տարի առաջ:
Դեռևս անցած ձմռանը Գոլդբերգի փաստաբանները NBA –ի աստղից 24 մլն դոլար էին պահանջել կատարվածի մասին չբարձրաձայնելու մասին:
Այստեղ ամենահետաքրքիր մասն այն է, որ Գոլդբերգը իր փաստաթղթերում որպես ապացույց հիշատակում է 4 անանուն մարդկանց, որոնք իբրև թե իրենից վարակվել են հերպեսով:
Համֆրիսի ներկայացուցիչը հայտնել է, որ մարզիկը պատրաստ է վճռական պայքար մղել շինծու գործի դեմ:












































