Արվեստը նույնպես տեղափոխվել է թվային դարաշրջան:Ավստրալիացի նկարիչ Գայ Ուիթբին համակարգչային ստեղնաշարի կոճակներից ստեղծել է երաժիշտների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց դիմապատկերներ: Այս մասին հաղորդում է Oddity Central-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ դիմապատկերների ստեղծման համար նա օգտագործել է նաև գրամեքենաների, հաշվիչների և հեռախոսների կոճակներ: Չնայած աշխատանքը ժամանակատար է, սակայն արդյունքը՝ հիասքանչ:
Deviant Art «թվային» նկարիչների օնլայն միության անդամը ստեղծել է ավելի քան 1000 արվեստի գործեր: Նրա աշխատանքներում կան նաև հագուստի կոճակներից ստեղծված գործեր:



















































