Օգոստոսի 31-ին, ժամը 01.30-ի սահմաներում, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ալավերդի-Ախթալա ճանապարհի 4-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:











































