2011 թվականին ԱՄՆ-ն աննախադեպ` 66,3 մլրդ դոլարի զենք է արտահանել: ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության նոր տվյալներով` ցուցանիշը կրկնակի բարձր է 2010 թվականի համեմատ: Դա ռեկորդային ցուցանիշ է զենքի արտահանման ամերիկյան պատմության մեջ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նման ցուցանիշ են ապահովել դեպի Սաուդյան Արաբիա 84 F-15 կործանիչների և 178 ուղղաթիռների մատակարարումները` 29,4 մլրդ դոլարի չափով: ԱՄՆ-ի ընդհանուր շուկայական մասնաբաժինը հասել է 80 տոկոսի:
Հետազոտության տվյալներով` անցած տարի Ռուսաստանը արտահանել է 4,8 մլրդ դոլարի զենք, իսկ Ֆրանսիայի մատակարարումները հասել են 4,4 մլրդ դոլարի:
Սաուդյան Արաբիայից բացի` ամերիկյան սպառազինության հիմնական գնորդներն են ԱՄԷ-ն, Իրաքը, Օմանը, Հնդկաստանն ու Թաիլանդը:









































