Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Իրավապահների շտապողականության պատճառը` «Հարսնաքարը» հեռու պահել նախագահական ընտրություններից. մամուլ

Aravot.am-ը «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանի հետ զրույցում հետաքրքրվեց` ի՞նչ փուլում է հանրային արդարության տրիբունալի ստեղծման գործընթացը, որի մասին երկու օր առաջ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները: Տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Սկսում ենք քննարկումներ նաև «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նախաձեռնող խմբի երիտասարդ ներկայացուցիչների հետ: Պարզապես մեխանիզմը դեռ չօգտագործված մեխանիզմ է, և մենք կարծում ենք, որ քննարկումները կշարունակվեն, և բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ կարող ենք ֆորումի նման մի բան ստեղծել: Մեր համակարգը առանց այն էլ վտանգների ներքո է հայտնված և պետք է թույլ չտալ, որ լրիվ կրիմինալ գործառույթներ իրականացնող համախմբված անձանց համակարգի վերածվի»:

«Առավոտ»-ը Լ. Ալավերդյանին խնդրեց գնահատել այն փաստը, որ կողմերի միջնորդությունը` Ռ. Հայրապետյանին որպես մեդադրյալ գործի քննությանը ներգրավելու մասին, մերժվեց: Տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ես ուզում եմ գնահատական տալ գործընթացի հապճեպության առումով, ինչը արժանի է ոչ միայն իրավական, այլև քաղաքական գնահատականի: Միջնորդությունները անպատասխան թողնելով` դատախազության կողմից այդ հապճեպությունը, դատարան հանձնելու գործընթացը հստակ ունի այնպիսի գծեր, որոնք խոսում են օրենքի կոնկրետ հոդվածների խախտումների մասին: Արի ու տես, որ արդար դատաքննություն չի արվում: Դա էլ առիթ է ծառայում ասելու, որ այդ հարցը իշխանությունը, տվյալ դեպքում` իրավապահ մարմիններն ու դատախազությունը քաղաքականացնում են»: Թերթը հետաքրքրվեց` ըստ Լ. Ալավերդյանի՝ ո՞րն է նման շտապողականության պատճառը: Նա պատասխանեց. «Բոլոր դեպքերում այդ զարհուրելի, սարսափազդու հանցագործությունը մոռացության տալու, ավելի շուտ սկսելու, արագ ավարտելու միտում է նկատվում իրավապահների կողմից: Կարծում եմ, որ դա արվում է նրա համար, որ դատավճռի հայտարարման և նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը մեծ լինի: Հայ հասարակությունը ապացուցել է, ինչքան է ինքը հանդուրժողական և մոռացկոտ, այսպիսի դաժան դեպքերի վերաբերյալ ներողամտությունը ավելին է, քան պահանջը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում