Բրիտանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Դիմիտար Բերբատովն արդեն «Քրեյվեն Քոթեջ» է ժամանել, որտեղ ներկայումս բուժզննում է անցնում:
Բուլղարացի ֆուտբոլիստը «Ֆուլհեմ»-ի հետ պայմանագիր կստորագրի:
Հիշեցնենք, որ Բերբատովը կարող էր «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ դառնալ, սակայն վերջին պահին հարձակվողը փոխել է իր որոշումը և ընդունել «Ֆուլհեմ»-ի առաջարկը:








































