PROспорт-ի տեղեկացմամբ` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին և Յուրա Մովսիսյանը մեկնաբանել են, թե ինչու են որոշել տեղափոխվել համապատասխանաբար «Կուբան» և «Կրասնոդար»:
«Իմ ծառայություններով գրեթե միաժամանակ սկսեցին հետաքրքրվել «Էսպանյոլ»-ը, «Կոպենհագեն»-ը, Կիևի «Դինամո»-ն, «Ռուբին»-ը և «Կրասնոդար»-ը: Ես ընտրություն եմ կատարել հիմնական կազմում տեղ ունենալու հաշվարկով: Ինձ համար կարևոր էր մոտ լինել Հայաստանին, իսկ ինքնաթիռով այստեղից մինչև Երևան 1 ժամ 15 րոպե է: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ քաղաքում բազմաթիվ հայեր կան: Բացի այդ՝ «Կրասնոդար»-ը երկտասարդ ու մեծ նպատակներ ունեցող ակումբ է, այդ պատճառով ես այստեղ եմ»,- հայտարարել է Մովսիսյանը:
«Դոնեցկում գրեթե անհնար է որևէ զբաղմունք գտնել: Երբեմն ամեն ինչ տաղտկալի էր թվում: Ինձ դուր է գալիս Կրասնոդարը: Այստեղ հաճելի է, իսկ եղանակը գրեթե այնպիսին է, ինչպիսին Բրազիլիայում: Այստեղ բազմաթիվ հետաքրքիր մարդիկ կան: Ավելի լավ է, քան «Դոնեցկ»-ում»,- նշել է «Մետալուրգ»-ի նախկին խաղացողը:




































