Իդլիբ գավառի Դախաբիա քաղաքի մոտ գործող սիրիացի ապստամբները այսօր առավոտյան խփել են կառավարական ուժերի մեկ կործանիչ: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»:
Համաձայն այդ տեղեկությունների` դեռ չկա տեսանյութ, որը կհաստատի «ՄիԳ-23»-ի ոչնչացման փաստը, սակայն ընդդիմությունը խոստանում է մոտ ապագայում տրամադրել նաև տեսանյութը։
Եթե այդ տեղեկությունն էլ հաստատվի, ապա դա կդառնա երրորդ ռազմական ինքնաթիռը, որը Սիրայի ռազմաօդային ուժերը կորցրել են կոնֆլիկտում:
Սիրիական իշխանությունները առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում կործանված «ՄիԳ»-ի մասին լուրը:








































