Entertainment One-ը հեռուստաֆիլմեր կնկարահանի ռեժիսոր Սթենլի Կուբրիկի երկու սցենարների հիման վրա, որոնք մինչ օրս չեն օգտագործվել: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմերից առաջինը կկոչվի «Զառիթափ» (Downslope): Դրա սցենարի հիմքում ընկած են իրական դեպքեր: Գլխավոր հերոսը ամերիկացի պատմաբան ու գրող Շելբի Ֆուտն է, որի հիմնական գործը ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմին նվիրված եռահատոր աշխատանքն է: Ֆուտը մահացել է 2005 թ. 88 տարեկանում:
Երկրորդ նախագիծն ստացել է «Աստվածավախ մարդը» անվանումը: Այս ֆիլմի սցենարը գրված է կանադացի հեղինակ Թոմաս Պատրիկ Կելլիի «Ես գողացա 16 միլիոն» գիրքը:
Հայտնի չէ, թե հատկապես երբ է Կուբրիկը գրել ֆիլմերի սցենարները:
Կինեմատոգրաֆիստը մահացել է 1999 թ.՝ կյանքի 71-րդ տարում: Նրա վերջին ավարտուն աշխատանքը Թոմ Քրուզի և Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ նկարահանված «Լայն փակված աչքերով» ֆիլմն է:











































