Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Վենետիկի կինոփառատոնը քաղաքական դրամայով է բացվել

Չորեքշաբթի Լիդո կղզում բացվել է Վենետիկի 69-րդ կինոփառատոնը: Այն բացվել է Միրա Նաիրի «Ակամա ֆունդամենտալիստը» (The Reluctant Fundamentalist) քաղաքական դրամայով:

Պակիստանցի Մոհսին Համիդի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է ուոլսթրիթցի մի երիտասարդ հաջողակ պակիստանցու մասին, որի կյանքը ամբողջովին փոխվել է 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո, երբ Մանհեթենում ահաբեկչության հետևանքով քանդվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության «երկվորյակ» երկնաքերները: Ֆիլմում նկարահանվել են Ռիզ Ահմեդը, Քեյթ Հադսոնը, Քիֆեր Սազերլենդը և Լիվ Շրայբերը:

Այս տարի Վենետիկի կինոփառատոնը ֆիլմերի ընտրության նոր քաղաքականություն է որդեգրել: Վենետիկի ծրագրում այս անգամ չեն ընդգրկել հոլիվուդյան շատ աստղեր, ովքեր միշտ փառատոնի գլխավոր հերոսներն են եղել:

Փառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած է 18 ֆիլմից: «Ոսկե առյուծի» համար կպայքարեն Բրիլլիանտե Մենդոսան, Կիմ ԿԻ-Դուկը, Տակեշի Կիտանոն, Օլիվյե Ասսայասը և Քսավյե Ջանոլին, Ուլյրիխ Զայդլը:

Փառատոնի ամենասպասված ֆիլմերի թվում է Թոմաս Անդերսոնի «Վարպետը»:

Կինոփառատոնի կտևի մինչև սեպտեմբերի 8-ը, մրցույթի ժյուրին գլխավորում է Մայքլ Մանը,- հայտնում է Lenta.Ru-ն:

Հիշեցնենք. այս տարի Վենետիկում անցկացվող ամենամյա հնագույն միջազգային կինոփառատոնը դարձել է 80 տարեկան: 1932 թվականի այս օրը Լիդո կղզում՝ Excelsior հյուրանոցի բակում, իր աշխատանքն է սկսել աշխարհի առաջին միջազգային կինեմատոգրաֆիական փառատոնը: Բաց երկնքի տակ էկրանին ցուցադրվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Բժիշկ Ջեքիլն ու պարոն Հայդը» ֆիլմը, որն այն ժամանակվա կինոքննադատների կողմից բարձր գնահատականի էր արժանացել: Վենետիկի առաջին կինոփառատոնում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ է ստացել Նիկոլայ Էկը՝ «Ուղետոմս դեպի կյանք» ֆիլմի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում