«Ցավոք, մեր համաքաղաքացիներից մեկը զոհվել է Լիբիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ժամանակ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Regnum-ի փոխանցմամբ, Դավութօղլուն ասել է, որ արդեն Լիբիայից դուրս է բերվել Թուրքիայի 5,099 քաղաքացի, իսկ իրենց քաղաքացիներին տարհանելու խնդրանքով Անկարային դիմել է 21 պետություն:
Ներկայումս Թուրքիան իրականացնում է իր պատմության մեջ ամենախոշոր տարհանման գործողությունը: Այսօր լիբիական Բենղազի քաղաքից արդեն վերադառնում են 2 լաստան` 3 հազար ուղևորներով: