Շոտլանդիայում աղբանոցներից մեկում հայտնված թռչնակեր-սարդի համար նոր օթևան և ավելի պատասխանատու տերեր են գտնելու:
Աղբանոցում հայտնված սարդին նկատելուց հետո բնակիչներն այդ մասին հայտնել էին կենդանիների աջակցման տեղական կենտրոնին: Կենդանուն նետել էին աղբանոց աղբի համար նախատեսված տարայով, և եթե բնակիչները չնկատեին, այն ենթարկվելու էր վերամշակման:
Քննադատելով սարդի նախկին տերերին՝ կենդանիների աջակցման կենտրոնի աշխատակից Ֆիոնա Հենդերսոնը նշել է, որ «Թռչնակեր-սարդերը շատերի կողմից համարվում են վատ ընտանի կենդանի, բայց դրանք հինալի էակներ են և արժանի չեն, որ իրենց դեն նետեն»:










































