The Beatles խմբի նախկին թմբկահար Ռինգո Սթարը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ թմբկահար: Նրա կարողությունը գնահատվում է 300 մլն դոլար: Երաժշտի ֆինանսական բարեկեցության հաշվարկներով զբաղվել է Celebritynetworth.com կայքը, որը կազմել է աշխարհի ամենահարուստ թմբկահարների վարկանշային աղյուսակը:
Աղյուսակում երկրորդ տեղն զբաղեցրել է Genesis-ի մասնակից ու մենակատար Ֆիլ Քոլինզը` 250 մլն դոլար կարողությամբ:
Պատվավոր եռյակը եզրափակում է Foo Fighters-ի ու Nirvana-ի նախկին թմբկահար Դեյվ Գրոլը (225 մլն դոլարով)։
Առաջին տասնյակում են հայտնվել նաև Eagles-ի, Metallica-ի, The Rolling Stones-ի, U2-ի, Queen-ի, Aerosmith-ի ու Red Hot Chili Peppers-ի թմբկահարները:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է աշխատավարձի մասին տվյալների, գործարքների հիման վրա:









































