Ասպիլիկուետան ու Մոզեսը, որոնք վերջերս համալրեցին «Չելսի»-ի կազմը, որոշեցին իրենց խաղահամարը, որի ներքո հանդես են գալու անգլիական ակումբի կազմում՝ Եվրոպայի լիգայի առաջիկա խաղում: Ասպիլիկուետան ընտրել է 28 համարը, իսկ Մոզեսը՝ 13: Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ասպիլիկուետայի տրանսֆերը «Չելսի»-ն ձեռք բերեց «Մարսել»-ից, իսկ Մոզեսինը՝ անգլիական «Ուիգան Աթլետիկ»-ից:
Հավելենք, որ վերջին ֆուտբոլիստը, ով կրել է «Չելսի»-ում 13 համարի մարզազգեստը, եղել է գերմանացի Միխայել Բալաքը:



































